Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է փետրվար ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 5-ից 9-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2466 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 454 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 19 բողոքի:
2018 թվականի փետրվարի 5-ից 9-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1785 քաղաքացի: