211652_close_icon

Եղիսաբեթ II-ի ամուսինը ավտովթարից հետո հրաժարվել է վարորդական իրավունքից

views-count2248 դիտում article-date 13:56 10-02-2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։ 97-ամյա արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից 2 օր առաջ նա մեքենան վարել էր առանց անվտանգության ամրագոտու, ինչի հետ կապված նկատողություն էր ստացել ոստիկանությունից։

Նմանատիպ նյութեր