Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Արմեն Աշոտյանը։
«Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «Լույս» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:
Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ»,- գրել է Աշոտյանը։