Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 12-ին, այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Արմեն Սարգսյանը շրջեց բաժիններով, ծանոթացավ Հիմնադրամի առօրյային:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ներկայացրեց Հիմնադրամի բազմամյա գործունեությունը, նշելով, որ Հայաստանում և Արցախում իրականացվել է ավելի քան 50 000 ծրագիր. այդ ամենի համար ներդրվել է ավելի քանի 350 միլիոն ԱՄՆ դոլար:
Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործակցության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը: Արա Վարդանյանը անդրադարձավ նաև Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին /ընթացքի մեջ է 16 ծրագիր Հայաստանում և 16 ծրագիր Արցախում/, ներկայացրեց ամենամյա դրամահավաքի արյդունքում կատարվող աշխատանքները:
[b] Հայաստան համահայկական հիմնադրամ [/b]