211652_close_icon
views-count908 դիտում article-date 13:38 09-02-2019

Մանկական ուռուցքաբաններն այցելեցին «Մեգերյան կարպետ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում,երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին: Հայկական ավանդական ցանկացած բան հիացրել ու զարմացրել էր հյուրերին: Միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ վարչապետի տիկին «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին խոսեցին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները: Նշենք, որ Երևանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որը կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից: ԵՊԲՀ լրատվական ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր