17002 դիտում
09:53 26-04-2017
Ի՞նչ հարսանիք էր կազմակերպվել «Մեգերյան Կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում Վանանդի ազգագրության խմբակի անդամների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 25-ին, Հայաստանի մանուկների հիմնադրամը և «Մեգերյան Կարպետ» ընկերությունը մեկնարկ տվեցին նոր բարեգործական ծրագրի՝ նվիրված Մեգերյան ընկերության 100-ամյակին:
«Մեգերյան Կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդները մի քանի ամսվա ընթացքում միասին կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա:
Արդեն դեկտեմբերին եզակի այս գորգը կցուցադրվի ԱՄՆ-ում: Գորգը կվաճառվի բարեգործական միջոցառման աճուրդի ժամանակ ու հասույթը ամբողջովին կտրամադրվի Հայաստանի մանուկների հիմնադրամին:
Համատեղ ծրագրի մեկնարկը տվող միջոցառման ընթացքում Հիմնադրամի շահառու համայնքների արտադասարանային ազգագրության, ձեռագործության, գորգագործության խմբակների 80 սաներ այցելեցին «Մեգերյան Կարպետ» ձեռագործ գորգերի գործարան: Նրանց համար անցկացվեց ուսուցողական շրջայց Հովհաննես և Նոեմի Մեգերյանների անվան թանգարանում, ինչպես նաև ընկերության արտադրամասում, որտեղ նրանք ծանոթացան հայկական գորգագործության ավանդույթներին:
Միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շրջայցից հետո մասնակիցների համար գեղեցկ անակնկալներով հանդես եկան «Մեր Տուն» հասարակական կազմակերպության սաներն ու Վանանդի ազգագրության խմբակի անդամները՝ ներկայացնելով հայկական հարսանեկան ծեսը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 302+
302+