«Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը պարգևատրվեց «Փառապանծ մարտիկ» մեդալով և պատվոգրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայկական ավանդական գորգագործությամբ և գորգերի վերանորոգմամբ զբաղվող բազմաթիվ արտադրամասերի և խանութ-սրահների սեփականատեր, «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը բանակաշինության և պետականաշինության գործին նպաստելու և բազում աշխատատեղեր ստեղծելու առիթով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան կառույցի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և «Փառապանծ մարտիկ» մեդալին:
«Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահը նույնպես դատարկաձեռն չեր եկել ՕՄՕՆ-ի վետերանների միության գրասենյակ, և Գ Սարգսյանին նվիրեց հայկական ավանդական տեխնոլոգիայով պատրաստված հուշանվեր գորգ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի