211652_close_icon
views-count1929 դիտում article-date 23:40 08-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 8-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան առջևի անիվներով արգելափակվել է ճամփեզրի ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 8-ին, ժամը 17:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր և Բերքառատ գյուղերի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գեղաձոր գյուղի սկզբնամասում «Chevrolet TrailBlazer» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: *** Փետրվարի 8-ին, ժամը 00:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Կասյան փողոցի թիվ 13 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նմանատիպ նյութեր