211652_close_icon
views-count1080 դիտում article-date 21:50 08-02-2019

ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի հայկական համայնքային կառույցների հետ

Փետրվարի 7-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծեց Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական, գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում: Արմեն Պապիկյանը կարևորեց դեսպանության և հայկական կառույցների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնեց դեսպանության կողմից ավստրիահայ միությունների և կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում: ՀՀ դեսպանը Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացման առումով կարևորեց հայկական կազմակերպությունների ներուժն օգտագործելու, հայ համայնքի և Ավստրիայի կառավարության միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնակվելիք քայլերը: Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումներին, Հայաստանի կառավարության առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերին և բարեփոխումների գործընթացին։

Նմանատիպ նյութեր