211652_close_icon
views-count1104 դիտում article-date 14:55 08-02-2019

Պատգամավորը բարձրաձայնում է երաժշտական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ոչ պատշաճ վերահսկողության մասին

ՀՀ կրթության և գիտության, նաև Մշակույթի նախարարությունները նախադպրոցական հաստատությունների և երաժշտական դպրոցների աշխատանքը վերահսկելու հնարավորություն չունեն: Հիմնականում այդ ֆունկցիան կատարում է ՏԻՄ-ը: Բարձրաձայնելով ոչ պատշաճ վերահսկողության խնդիրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն տեսավ: «Խնդրահարույց վիճակ է ստեղծվել երաժշտական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների համար: Դրանց հիմնական գործունեությունը տրված է ՏԻՄ-ին, սակայն ծրագրերը մշակում է կրթության նախարարությունը: Այս երկու ոլորտները վերահսկում է ՏԻՄ-ը, իսկ կրթական ծրագիրը տրվում է նախարարության կողմից: Սակայն նախարարությունը որևէ վերահսկիչ հնարավորություն չունի, որ հասկանա` իր ծրագիրն իրականանում է, թե ոչ: Մշակույթի նախարարությունն էլ չի կարողանում վերահսկել երաժշտական, արվեստի դպրոցների գործունեությունը: Իսկ ՏԻՄ մարմիններն էլ ստուգում են առավելագույնը նախադպրոցական հաստատություների սնունդը, ինչի համար վճարում է կատարվում»,- ասաց պատգամավորը: Նա շեշտեց, որ կրթության որակը վերահսկելու կարիք կա, սակայն չկա որևէ մեխանիզմ: Հովսեփյանի կարծիքով` պետք է իրապես օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնցով հնարավոր կլինի մշակել կրթության բաղադրիչը: 7-ր գումարման Ազգային ժողովում շարունակվում են տասնմեկ մշտական հանձնաժողովերի նախագահների ընտրության հարցի քննարկումները: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է:

Նմանատիպ նյութեր