1350 դիտում
14:55 08-02-2019
Պատգամավորը բարձրաձայնում է երաժշտական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ոչ պատշաճ վերահսկողության մասին
ՀՀ կրթության և գիտության, նաև Մշակույթի նախարարությունները նախադպրոցական հաստատությունների և երաժշտական դպրոցների աշխատանքը վերահսկելու հնարավորություն չունեն: Հիմնականում այդ ֆունկցիան կատարում է ՏԻՄ-ը: Բարձրաձայնելով ոչ պատշաճ վերահսկողության խնդիրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն տեսավ:
«Խնդրահարույց վիճակ է ստեղծվել երաժշտական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների համար: Դրանց հիմնական գործունեությունը տրված է ՏԻՄ-ին, սակայն ծրագրերը մշակում է կրթության նախարարությունը: Այս երկու ոլորտները վերահսկում է ՏԻՄ-ը, իսկ կրթական ծրագիրը տրվում է նախարարության կողմից: Սակայն նախարարությունը որևէ վերահսկիչ հնարավորություն չունի, որ հասկանա` իր ծրագիրն իրականանում է, թե ոչ: Մշակույթի նախարարությունն էլ չի կարողանում վերահսկել երաժշտական, արվեստի դպրոցների գործունեությունը: Իսկ ՏԻՄ մարմիններն էլ ստուգում են առավելագույնը նախադպրոցական հաստատություների սնունդը, ինչի համար վճարում է կատարվում»,- ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ կրթության որակը վերահսկելու կարիք կա, սակայն չկա որևէ մեխանիզմ: Հովսեփյանի կարծիքով` պետք է իրապես օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնցով հնարավոր կլինի մշակել կրթության բաղադրիչը:
7-ր գումարման Ազգային ժողովում շարունակվում են տասնմեկ մշտական հանձնաժողովերի նախագահների ընտրության հարցի քննարկումները: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
18:40 02-02-2016
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով
21377 դիտում
20:20 04-05-2018
Վանաձորի «Կենտրոն» մարզադպրոցում տեղի ունեցավ Նախադպրոցական հաստատությունների մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
544 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1402 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
958 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է