211652_close_icon
views-count1874 դիտում article-date 13:32 08-02-2019

Զարուհի Բաթոյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը կուսումնասիրի «Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար ձևավորվել է աշխատանքային խումբ: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։ Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները և կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։ «Նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի և մշտադիտարկման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր