Մարտի մեկի գործով հարցաքննվել է Լևոն Տեր-Պետրոսյանը
Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: