Նիդեռլանդներում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները
Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ու այդ երկրի ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները:
Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:
«Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեի հետ:
Զրուցակիցները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում: