38134 դիտում
10:45 07-02-2019
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ՝ Opel-ի մեջ, հայտնաբերվել է 61-ամյա վարորդի դին.
Այսօր՝ փետրվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքոմ իրենց ձայնին։
Դեպքի վայր են մեկնել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
ՃՈ ծառայողները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոայքի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Գրիշա Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի 35 ZT 157 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Գալստյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15496 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35747 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց