211652_close_icon
views-count2666 դիտում article-date 22:09 06-02-2019

630 մարդ աշխատանքը կորցնում է․ Ալավերդու ավագանին դիմել է կառավարությանը և նախագահ Սարգսյանին

[url=https://news.am/arm/news/494937.html?fbclid=IwAR0QI02IXgCyFSlHft1IwiGZ-5n6AwT25u20nxqCK-VBQ1IhfpPZO2wi0RQ]NEWS.am[/url]-ը գրում է. Ալավերդու ավագանին ուղերձ է հղել ՀՀ կառավարությանը եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել արտագաղթի այն ալիքը, որը կարող է սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով։ «Շուրջ երեք ամիս է, ինչ պղնձաձուլական գործարանի աշխատողները եւ Ալավերդի քաղաքի բնակիչները սպասողական, անորոշ վիճակում են։ Ալավերդին ու ալավերդցիները սպասում են, թե ինչպես են իրենց հետագան տնօրինելու եւ իրենց փոխարեն որոշելու ՎՏԲ բանկը, ձեռնարկության սեփականատերը եւ ՀՀ կառավարությունը»,–նշված է ուղերձում։ Ավագանու անդամները ուղերձում պնդում են, որ ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը. «ՀՀ–ն պետք է դադարի հումքային կցորդ լինելուց՝ ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու եւ մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: Հայաստանի Հանրապետության խտանյութը պետք է վերամշակվի ՀՀ-ում եւ դրանով իսկ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»: Նրանք առաջարկում են գրավավարկային պարտավորությունների հարթության վրա պղնձաձուլական գործարանի համար 2019թ. մարտի 1-ը սահմանագծել որպես զրոյական վիճակ եւ վերագործարկել գործարանը: [url=https://news.am/arm/news/494937.html?fbclid=IwAR0QI02IXgCyFSlHft1IwiGZ-5n6AwT25u20nxqCK-VBQ1IhfpPZO2wi0RQ]NEWS.am-[/url]ի հետ զրույցում գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը ասաց, որ աշխատավարձերը 2/3–ով են վճարվում, եւ այս ամիսը ներառյալ կվճարվի ու հետո երեւի թե պայմանագիրը կլուծարվի, եթե այլ զարգացումներ չլինեն։ Նրա խոսքով՝ գործարանի 630 աշխատող մնում է գործազուրկ։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/494937.html?fbclid=IwAR0QI02IXgCyFSlHft1IwiGZ-5n6AwT25u20nxqCK-VBQ1IhfpPZO2wi0RQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր