211652_close_icon
views-count1292 դիտում article-date 22:21 31-05-2015

«Kung Fury» կարճամետրաժ ֆիլմի ստեղծողներին «Kickstarter» պլատֆորմով հաջողվել է օգտատերերից հավաքել 630 հազար դոլար

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, շվեդ ռեժիսոր Դևիդ Սանդբերգի «Kung Fury» կարճամետրաժ ֆիլմը տեղադրվել է «YouTube»-ի տեսասերվիսում: Ֆիլմի նկարահանման միջոցները հավաքվել են «Kickstarter» պլատֆորմով, այդ կերպ ստեղծողներին հաջողվել է օգտատերերից հավաքել 630 հազար դոլար: Ֆիլմի տևողությունը 31 րոպե է: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1980-ականների կեսերին, Մայամիում: Գլխավոր հերոսը՝ ոստիկան Կունգ Ֆյուրին պետք է մարտնչի ժամանակի մեջ տեղափոխված Ադոլֆ Հիտլերի հետ: Նա նույնպես տեղափոխություն է կատարում ժամանակի մեջ և հայտնվում է նախապատմական դարաշրջանում: «Մարտաֆիլմում կան նացիստներ, դինոզավրեր, վիկինգներ և այլ հիմար բաներ», - ասված է ֆիլմի անոտացիայում:

Նմանատիպ նյութեր