1056 դիտում
16:59 06-02-2019
Մշակույթի նախարարությունը կոչ է արել Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է արել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը:
Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան և նախարարության, և կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս պրոդաքշն» ընկերության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, և դատարանը կպարզի որևէ կողմի իրավացիությունը:
Նախարարությունը նաև պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս պրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին՝ խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները՝ մինչև դատական գործընթացի ավարտը, ուստի ևս մեկ անգամ նախարարությունը հորդորում է պարոն Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի այս համատեքստում իր գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը, «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի ֆինանսավորման պետական պարտավորությունը կատարելու պահանջով:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
12:11 07-02-2019
Մշակույթի նախարարությունը կոչ է արել Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
2244 դիտում
12:09 12-12-2018
Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
2509 դիտում
11:53 16-10-2015
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց 4 օր․ 55 դատապարտյալներն էլ դադարեցրել են հացադուլը
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
859 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը