211652_close_icon
views-count681 դիտում article-date 16:19 06-02-2019

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում

Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում (Սաեյմա) հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի (Inese Lībiņa-Egnere) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Տիկին Լիբինա-Էգներեն նշեց, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա ավելի սերտացնելու հայ և լատվիացի օրենսդիրների միջև շփումները: Դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրեց նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձ կատարեց Լատվիայում դեսպանության կողմից իրականացվող և առաջիկայում նախատեսված միջոցառումներին: Կողմերը քննարկեցին առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև Լատվիայի օրենսդիր մարմնի փոխքարտուղար, «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցության պատգամավոր Մարիա Գոլուբևայի հետ: Հանդիպան ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների օրակարգային հարցերին, դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի կառուցվածքը և ուժերի դասավորությունը: Տիկին Գոլուբևան իր հերթին ներկայացրերց այն հնարավոր ուղղություններն ու ոլորտները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին: Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ակտիվացնել երկու նորընտիր խորհդարանների միջ

Նմանատիպ նյութեր