Շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է. Փաշինյան
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատասխանատուներից պահանջեց տարբեր օբյեկտների շինարարության ընթացքում ցուցաբերել լուջ մոտեցում և որակյալ աշխատանք:
«Պետք է շատ լուրջ մոտենանք: Պետք է դպրոցներում, և ընդհանրապես այլ օբյեկտների շինարարությունում, հատկապես պետբյուջեի միջոցներով արվող, իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով: Մենք ընկալումը պետք փոխենք: Շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել, և այլն և այլն, որպեսզի այդտեղ այլ միջոցներ գեներացվեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն, որ իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, դա պետք է երևա կոնկրետ: