Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն բացել (նստավայրը` Դոհա):
Կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով ու Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:
Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք ու դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:
Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը: