211652_close_icon
views-count2241 դիտում article-date 12:50 19-09-2019

Հայաստանը Իսրայելում դեսպանություն կբացի. այն կլինի Թել Ավիվում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին: Դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը: Որոշումը կարևորվում է հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով: Դեսպանությանը բացումը նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ): Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտևի որոշ ժամանակ: «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետև այստեղ կա մյուս կողմը»,- ասաց նա: Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին: Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան: Նշենք, որ 2017-ին ԱՄՆ-ն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, իսկ անցյալ տարի ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ։

Նմանատիպ նյութեր