3885 դիտում
13:17 06-02-2019
Կրասնոդարի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, իսկ Մոսկվայից և Երևանից մեկնած 2 օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում:
Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին:
«Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են նաև 13 չվերթների մեկնումը դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի:
Նմանատիպ նյութեր
8568 դիտում
17:46 15-06-2019
Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16845 դիտում
15:41 12-01-2018
Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Այս բաժնից
601 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
499 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները