Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/02/05/1016238/?fbclid=IwAR0U3htxwVIPm_E46ltqXM7EaQdWAc6D9pj2-nFBtWCZfcvOuK3GS8mfQWo]Aravot.am[/url]-ը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, առաջիկա կառավարության նիստին Շիրակի մարզպետ կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մոտ 4600 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը։
Նա ծնվել է 1979 թվականին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։
Տիգրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մի փոքր էլ համբերություն, վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգն էլ կհաստատվի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/02/05/1016238/?fbclid=IwAR0U3htxwVIPm_E46ltqXM7EaQdWAc6D9pj2-nFBtWCZfcvOuK3GS8mfQWo]այստեղ[/url]