Նիկոլ Փաշինյանի այցը Իրան կկայանա փետրվարի վերջին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի փետրվար ամսվա վերջին:
Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Դեռևս չեմ կարող օրակարգի հետ կապված որոշակի հարցեր բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- ասաց Նաղդալյանը:
Նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այցի մոտակա օրերին պատկան մարմինների կողմից օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի։