slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ծաղկաձորում անցկացվել է «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ծաղկաձորում անցկացվել է «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2106 դիտում article-date 18:06 04-02-2019
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակների աջակցությամբև «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ, փետրվարի 4-ից 5-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցային համալիրում անցկացրեց «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողովը: Համաժողովի առաջնահերթ նպատակը ՄԱԿ-ի հռչակած և ՀՀ կողմից ընդունված 17 Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցու գործունեության համադրումն այդ նպատակներին քննարկելն էր: Համաժողովին մասնակցեցին Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ Մանոջ Կուրիանը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից՝ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցները, այլ հյուրեր: Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը բացման խոսքից և աղոթքից հետո ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ կարևորագույն այս հանդիպումը կազմակերպելով՝ Կլոր սեղան հիմնադրամը ևս մեկ անգամ ընդգծեց իր նվիրվածությունը և հոգածությունը սոցիալական և կրթական զարգացման թեմաների հանդեպ: Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը համաժողովի բացման ընթացքում նշեց. «Աշխարհի շատ երկրներ իրենց ցարգացման ծրագրերը ձգտում են համահունչ դարձնել ԿԶՆ, քանի որ դա է ժամանակի հրամայականը: Մյուս կողմից, ՄԱԿ-ը քաջ գիտակցում է, որ զարգացման նպատակների իրականացմանը մեծապես կարող է նպաստել սերտ համագործակցությունը կրոնական հաստատությունների և առաջնորդների հետ, օրինակ՝ «ՄԱԶԾ ուղեցույցը՝ հավատահեն կազմակերպությունների և կրոնական առաջնորդների հետ շփումների վերաբերյալ» (UNDP Guidelines on Engaging with Faith-based Organizations and Religious Leaders) վերնագրով փաստաթուղթը: Իսկապես, հավատահեն կազմակերպությունները և կրոնական առաջնորդները երկրագնդի գրեթե բոլոր համայնքների մի մասն են: Նրանք ոչ միայն նշանակալի ներդրում են ունենում զարգացման գործընթացներում, այլ նաև բազմաթիվ ուղղություններով ավելացնում են արժեք՝ ՄԱԿ-ի ջանքերին: Անշուշտ, ԿԶՆ-ից պետք է կենտրոնանալ հատկապես այն նպատակների վրա, որոնք առաջնահերթ են Հայաստանի համար»: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց, որ Եկեղեցին վաղուց է իրականացնում ծրագրեր, որոնց նպատակն է աղքատության հաղթահարումը, կրթության մատչելիությունը և համայնքների զարգացումը: «Փոխանցում եմ ձեզ նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հաջող ընթացքի համար մաղթանքները հեռավոր Ավստրալիայից»,- նշեց Մուշեղ սրբազանը: «Խոսելով Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվա ոգով, որը ՄԱԿ-ը նշում է ամեն փետրվարի առաջին շաբաթը, ես հավատացած եմ, որ Կայուն զարգացման նպատակները՝ մեր մոլորակի կայուն ապագայի ճանապարհային քարտեզը, զգալի արտացոլում ունեն Եկեղեցու առաքելության մեջ: Այս ճանապարհը բոլորս անցնում ենք միասին և միայն միասին կարող ենք դիմագրավել մեր դեմ հառնած մարտահրավերներին - լինի դա աղքատության և անհավասարության հաղթահարումը, շրջակա միջավայրի փրկությունը թե բարօրության, խաղաղության և արդարության հասնելը: Ինչպես նշեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հավատը կարևորագույն նշանակություն ունի հույսի և դիմակայունության համար»,- միջոցառման բացման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը։ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը: «Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնները կարևոր դերակատարում ունեն համայնքների սոցիալական կյանքում, և այդ առումով Կլոր սեղան հիմնադրամն արդեն նպաստում է Կայուն զարգացման նպատակների իրագործմանը»: Միջոցառման ընթացքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հատուկ հրավիրված բանախոս Մանոջ Կուրիանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակները՝ հավատքի և եկեղեցու տեսանկյունից: «... .... Իրականում եկեղեցին արդեն մեկ հազարամյակից ավելի իր գործունեությամբ նպաստում է ՄԱԿ-ի հռչակած նպատակների իրականացմանը: Քրիստոնեության փիլիսոփայության և գաղափարախոսության առանցքում հենց միմյանց օգնելու սկզբունքն է»,- ասաց նա համաժողովի բացման ժամանակ: Նյու Յորքից հղած տեսաուղերձի ընթացքում «Եկեղեցիների համատեղ գործողություններ» (ACT Alliance) դաշինքի գլխավոր քարտուղար պարոն Ռուդելմար Բուենո դի Ֆարիան շեշտեց, որ եկեղեցիները ԿԶՆ-ի մշակման գործընթացում ամենաակտիվ դերակատարներից և մասնակիցներից մեկն էին: «Եկեղեցիները զարգացմանն ուղղված գործունեություն են ծավալել ՄԱԿ-ի հիմնադրումից դեռևս հարյուրավոր տարիներ առաջ: Կայուն զարգացման նպատակների իրականացման համար պետք է ջանք գործադրեն ոչ միայն կառավարությունները, այլև եկեղեցիները, քաղաքացիական հասարակությունը, անհատները»,- նշեց դե Ֆարիան: Բրյուսելից հղած տեսաուղերձի ընթացքում Եվրադիակոնիա միջազգային միջեկեղեցական կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Հիթեր Ռոյը նշեց, որ իրենց ուրախ են տեսնելու, թե որքան շատ են համաժողովի մասնակիցները և հույս հայտնեց, որ նրանք ջանք չեն խնայի Կայուն զարգացման նպատակների իրականացման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: «Որպես միջազգային դիակոնիալ կազմակերպություն, որն իրականացնում է սոցիալական ծրագրեր, Եվրադիակոնիան բոլոր պատասխանատուներին հորդորում է Կայուն զարգացման նպատակները դիտարկել որպես ավելի լավ կենսապայմաններ, կրթական, սոցիալական և տնտեսական չափորոշիչներ սահմանելու ուղի»,- ասաց տիկին Ռոյը: Համաժողովի մյուս նպատակն էր զինել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին և թեմերին կից գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցներին Կայուն զարգացման նպատակների մասին անհրաժեշտ գիտելիքով և քննարկել, թե ինչպես եկեղեցին կարող է գործուն աջակցություն ցուցաբերել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: «... ... » նշեց Շոմբի Շարփը: Կայուն նպատակների իրագործման մեջ մեծապես գնահատվում է Եկեղեցու դերը, քանզի նրա սպասավորները համայնքներում հստակ տիրապետում են այնտեղ տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին տեղեկություններին, գիտեն իրենց հոգևոր հոտի անդամների կարիքները և կարող են անգնահատելի դերակատարում ունենալ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման հարցում: «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները պաշտոնապես ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից: Դրանք ներառում են աղքատության, սովի վերացումը, բնակչության առողջության ամրապնդումը, որակյալ կրթության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, մաքուր ջրի և սանիտարական պայմանների ապահովումը, մատչելի և մաքուր էներգիայով ապահովումը, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի ապահովումը, արդյունաբերության, նորարարությունների և ենթակառուցվածքների զարգացումը, անհավասարությունների վերացումը, կայուն համայնքների ստեղծումը, պատասխանատու սպառումը, կլիմայի պահպանումը, կյանքը ջրի տակ և ճանմբարում, խաղաղության ամրապնդումը և հանուն այդ նպատակների իրականացման համագործակցության ամբապնդումը: Կայուն զարգացման նպատակներն ընդունել էին աշխարհի երկրների առաջնորդները՝ 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Այդ նպատակները հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող բոլոր երկրներին կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր