1726 դիտում
11:25 31-03-2014
Ծաղկաձորում կանցկացվի «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապրիլի 4-6-ը ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնի «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով:
Եռօրյա համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Ա. Քարամյանը, մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանը և երիտասարդական քաղաքականության ու հիմնախնդիրների ոլորտը լուսաբանող լրագրողներ:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև այն հարցին` արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:
Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս երիտասարդական ոլորտի լուսաբանման բնագավառում գոյություն ունեն բազմաթիվ հիմնահարցեր, ՀԵՀ-ի նախաձեռնած համաժողովի նպատակն է կազմակերպել ոլորտի պաշտոնատար անձանց, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ գործնական քննարկումներ, որոնց արդյունքում ավելի տեսանելի կդառնան գոյություն ունեցող խնդիրները, ինչը կնպաստի երիտասարդական դաշտի նպատակային և ամբողջական լուսաբանմանն ու երիտասարդական քաղաքականության իրականացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
10:38 03-03-2014
«Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով՝ Ծաղկաձորում
1959 դիտում
18:06 04-02-2019
Ծաղկաձորում անցկացվել է «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1225 դիտում
16:51 02-10-2021
Կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
1087 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
697 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ