211652_close_icon

Մարզակոշիկի հարվածից ֆուտբոլիստի դեմքն այլանդակվել է. լուսանկար, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5304 դիտում article-date 23:30 03-02-2019
«Ռեդինգի» պորտուգալացի հարձակվող Նելսոն Օլիվեյրան դեմքի վնասվածք է ստացել, երբ Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի խաղում մրցակիցը մարզակոշիկով հարվածել է նրան: Միջադեպը տեղի է ունեցել «Ռեդինգ»-«Աստոն Վիլլա» հանդիպման ժամանակ: Խաղային դրվագներից մեկում Օլիվեյրան ընկելէ խոտածածկին՝ գնդակի համար պայքարում զիջելով «Աստոն Վիլլայի» խաղացող Տայրոն Մինգսին: Վերջինս փորձել է ընկած մրցակցի վրայով թռչել, սակայն մարզակոշիկով հարվածել է Օլիվեյրայի դեմքին: Պորտուգալացուն խաղադաշտից հեռացրել են պատգարակով: Խաղն ավարտվել է 0:0:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր