Իրանը ներկայացրել է հեռահար տարածության նոր հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի իշխանությունները ներկայացրել են «երկիր-երկիր» դասի նոր հեռահառ հրթիռը, որը ստացել է «Հովեյզե» անվանումը:
Զինատեսակի շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանում՝ ռազմական նվաճումների ցուցահանդեսում: Միջոցառումը նվիրված է եղել Իսլամական հեղափոխության 40-ամյակին:
Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամի նշել է, որ նոր հրթիռը պատրաստ կլինի շահագործման ամենասեղմ ժամկետներում: Այն աչքի է ընկնում «մեծ արդյունավետությամբ» և ունակ է գետնից շատ ցածր շարժվել, ինչը նվազեցնում է նրան խոցելու հնարավորությունը:
Զինատեսակը նախագծել են Aerospace Industries Organization ընկերության մասնագետները: Նրանց շնորհիվ հրթիռը կարող է թռչել մինչև 1300 կմ տարածություն: