Իրանը իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ ներկայացրել է սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իրանի իսլամական հեղափոխության 39-ամյակի կապակցությամբ հանրությանն է ներկայացվել սեփական արտադրության բալիստիկ հրթիռ։
Թռիչքի 2 հազար կմ հեռավորությամբ հեղուկավառելիքային հրթիռը ցուցադրվել է բազմաթիրախային է։ Հրթիռը զինված է համակարգով, որը թույլ է տալիս նրա տեղաշարժը թաքցնել ռադարներից։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև «Fajr5» տեսակի մոդիֆիկացված մոտ հեռավորության հրթիռ և Toufan2-M տեսակի հակատանկային հեռակառավարվող հրթիռ։
Բացի այդ, հանրությանը ցուցադրվել է իրանական «Ֆատեհ» ստորրյա նավի մոդելը։ Այժմ այն մինչև ահագործման հանձնվելը անցնում է փորձարկման վերջին փուլը։