211652_close_icon
views-count2127 դիտում article-date 16:47 02-02-2019

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին գողություն կատարած անձին

Հունվարի 31-ին անհայտ անձը Գայի պողոտայում գործող բենզալցակայանի հանգստյան սենյակից գողացել էր լցակայանի աշխատակցի հեռախոսը: Տուժողին պատճառվել էր շուրջ 150․000 դրամի վնաս։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 42-ամյա Անդրանիկ Վ․-ն, որը փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, Թոթովենցի 3/2 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր