4551 դիտում
23:54 01-02-2019
Հայաստանի առաջատար ծանրամարտիկները նախապատրաստվում են
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում:
Այնտեղ 10 օր պարապելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը: Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ –մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10 -ին:
Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում՝ մասնակցելու ապրիլի 5 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որտեղ մարզիկները ձեռք կբերեն օլիմպիական վարկանիշային միավորներ:
- Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնել եվրոպական ստուգատես:
Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները, - ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: -
Հնարավոր է նոր, շնորհալի տղաներով համալրվի մեր թիմը: Կարծում եմ, ինչպես Երևանում էր, ճիշտ կօգտագործենք նաև Եվրոպայի առաջնությանը նախորդող պարապմունքները: Խոսեմ նաև կանանց հավաքականից, որտեղ սերնդափոխություն է տեղի ունենում:
Ըստ էության 3 – 4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն:
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
20:56 04-08-2015
Հայաստանի պատանի ծանրամարտիկները փայլուն հաջողությունների են հասել Եվրոպայի առաջնությունում
3808 դիտում
21:16 07-04-2014
Հայ ծանրամարտիկները` Եվրոպայի առաջնությունում
1595 դիտում
15:31 10-03-2021
Հայ ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում