4111 դիտում
21:16 07-04-2014
Հայ ծանրամարտիկները` Եվրոպայի առաջնությունում
Իսրայելի Թել Ավիվում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ երևանցի Սմբատ Մարգարյանը / 56 կգ / : Պոկում վարժության ավարտից հետո, ենթադրվում էր, որ Եվրոպայի փոխչեմպիոն Ս. Մարգարյանը այս անգամ անմասն կմնա խաղարկված պարգևներից : Բանն այն էր, որ չեմպիոնի կոչումը նվաճած ռումինացի Ֆլորին Կրոիտորուն սանձել էր 122 կգ կշռող ծանրաձողը , իտալացի Միրկո Սկարան 114 կգ , իսկ ահա մեր Սմբատը գլխավերևում պահել էր ընդամենը 109 կգ կշռող գործիքը : Նման պարագայում դժվար էր կարծել , որ հայ ծանրորդը իսկական սխրանք կգործի երկրորդ ` հրում վարժությունում: Բայց , կարելի ասել , հրաշք տեղի ունեցավ : Մեր մարզիկը ամենածանր քաշը հաղթահարեց / 147 կգ /, արժանացավ ոսկե մեդալի և երկամարտի 256 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի «բրոնզե» աստիճանին : Երկրորդը իտալացին էր / 257 կգ / , իսկ առաջինը ` ռումինացին
/ 259 կգ / :
Կանանց պայքարում գյումրեցի Աննա Գովելյանը / 53 կգ / երկամարտի 174 կգ արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը , իսկ քասախցի Էլեն Գրիգորյանը / 48 կգ / 149 կգ –ով ` 10 –րդն էր:
Այսօր մեր հավաքականից ասպարեզ կելնի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Վանիկ Ավետիսյանը / 69 կգ , Էջմիածին / :
Նմանատիպ նյութեր
2894 դիտում
20:56 04-08-2015
Հայաստանի պատանի ծանրամարտիկները փայլուն հաջողությունների են հասել Եվրոպայի առաջնությունում
1781 դիտում
15:31 10-03-2021
Հայ ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
2554 դիտում
20:08 28-06-2022
Հայ ծանրամարտիկները մեկնում են Լաս-Վեգաս՝ աստղերի մրցաշարին
Այս բաժնից
2722 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3820 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2779 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը