2933 դիտում
20:56 04-08-2015
Հայաստանի պատանի ծանրամարտիկները փայլուն հաջողությունների են հասել Եվրոպայի առաջնությունում
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար:
Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավՀամլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:
Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում ընդհանրապես տոն տվողները հայերն էին: Չեմպիոնի կոչման երկամարտի 211 (94+117) կգ-ով արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Ի դեպ՝ Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Նմանատիպ նյութեր
4183 դիտում
21:16 07-04-2014
Հայ ծանրամարտիկները` Եվրոպայի առաջնությունում
1577 դիտում
17:28 30-05-2016
Հայ մարմնամարզիկները՝ Եվրոպայի առաջնությունում իրենց աննախադեպ հաջողությունների մասին
1820 դիտում
15:31 10-03-2021
Հայ ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
2005 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2512 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող