211652_close_icon
views-count2104 դիտում article-date 19:04 01-02-2019

«Չելսիի» խաղացողները դժգոհ են Սարիից

«Չելսիի» խաղացողների և թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջև լուրջ տարաձայնություններ կան: Մասնավորապես, ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ իտալացի մասնագետը մարզումներ է անցկացնում առավոտյան՝ խաղի օրերին: Սարիին այդ մասին բազմիցս են ասել, սակայն նա այնուամենայնիվ մարզում էր նշանակել հունվարի 30-ին: Այդ օրը «Չելսին» ԱՊԼ-ի 24-րդ տուրում 0:4 հաշվով պարտվեց «Բորնմութին»: «Բորնմութը» այդ խաղից առաջ մեկ շաբաթ ավելի ուներ հանգստի համար, մինչդեռ «Չելսին» այդ ընթացքում երկու խաղ անցկացրեց. Անգլիայի Գավաթում և Լիգայի գավաթում: Ու՝ չնայած դրան, Սարին խաղի օրը մարզում էր նշանակել:

Նմանատիպ նյութեր