Զլաթան Իբրահիմովիչ. Տեսնենք, գոնե այս անգամ «Չելսիի» խաղացողները իրենց տղամարդու պես պահեն. տեսանյութ
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսիի» հետ պատասխան խաղից առաջ հիշել է նախորդ մրցաշրջանում Լոնդոնում կայացած հանդիպման (2:2) ժամանակ մրցակցի խաղացողների վարքագիծը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը այն ժամանակ Օսկարի դեմ կանոնները խախտելու համարր խաղադաշտից հեռացվեց, իսկ խաղից հետո ամոթանք տվեց «Չելսիի» խաղացողներին, որոնք մրցավարին պահանջում էին կարմիր քարտ ցույց տալ շվեդին:
«Հուսով եմ, այս անգամ «Չելսիի» խաղացողները իրենց տղամարդու ես կպահեն: Նախորդ անգամ Լոնդոնում ես դա չնկատեցի: Այն ժամանակ ես պարզապես չէի սպասում հասուն խաղացողներից նման վարքագիծ: Սակայն այժմ նոր խաղ է լինելու:
Երբեք վրեժի մասին չեմ մտածում: Հուսով եմ, որ այս անգամ խաղադաշտում ավելի երկար կմնամ, քան` այն ժամանակ և հնարավորություն կունենամ անել այն, ինչն իմ մոտ ավելի լավ է ստացվում: Այսինքն` ֆուտբոլ խաղալ», ասել է Իբրահիմովիչը: