211652_close_icon

Գուս Հիդինկ. «Չելսիի» խաղացողները վախենում են Եվրո-2016-ից առաջ վնասվածքներ ստանալ. տեսանյութ

views-count2320 դիտում article-date 13:18 18-04-2016
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից (0:3) հետո իր խաղացողներին կասկածել է, որ նրանք վախենում են Եվրո-2016-ից առաջ վնասվածքներ ստանալ: «Մասամբ դա ճիշտ է, սակայն ես չեմ կարող իմ խաղացողներին մեղադրել գործի հանդեպ ճիշտ վեաբերմունքի բացակայության մեջ: Որոշ խաղացողներ կարող են այդպես մտածել, բայց ես չեմ կարող նրան միտքը կարդալ: Նրանք կարող են մտածել Եվրո-2013-ի մասին: Երբ որևէ տիտղոս նվաճելու խնդիր չկա, որոշ մարդկանց մինչև վերջ պայքարելու ունակությունը պակասում է», ասել է Հիդինկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր