«Չելսիի» ղեկավարությունը հիասթափված է Սարիից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագան հարցականի տակ է:
Ակումբում հիասթափված են այս մրցաշրջանում թիմի մրցելույթներից, հայտնում է Sky Sports-ը:
Չելսիի ղեկավարները քննարկել են 60-ամյա իտալացու հետագա պաշտոնավարման հարցը:
ԱՊԼ-ի 30 տուրիցհետո թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ակումբը դուրս է եկել Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ, սակայն դուրս է թռել Անգլիայի Գավաթից և Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում պարտվել «Մանչեսթեր Սիթիից»: