«Լիոնի» նախագահ. Մենք մի ամբողջ պետության դեմ ենք խաղում
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը անդրադարձել է ՊՍԺ-ի ֆինանսական հնարավորություններին:
«ՊՍԺ-ն այլ իրականության մեջ է ապրում: Դա հիշեցնում է դեղին բաճկոնների բողոքները: Մենք ստիպված ենք խաղալ մի ամբողջ պետության դեմ:
Սակայն իշխանություններն ու քաղաքական գործիչները պետք է իրենց ավելի արժանապատիվ պահեն: ՊՍԺ-ն՝ մեր դասակարգային մրցակիցն է, սակայն մենք ի զորու ենք սարեր շուռ տալ», ասել է Օլասը:
Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Լիոնը» կընդունի հենց ՊՍԺ-ին:


