211652_close_icon

ՒՊ ահաբեկիչները Լիբիայում հարձակվել են նավթային տերմինալներից մեկի վրա

views-count2043 դիտում article-date 14:51 21-01-2016
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Լիբիայի նավթային տերմինալներից մեկի վրա, հաղորդում է Reuters-ը: Գործակալության փոխանցմամբ՝ ջիհադիստները Ռաս-էլ-Լանուֆ քաղաքում այրել են վառելիքով լի առնվազն 2 պահեստ: Ահաբեկչության պատասխանատվությունը խմբավորումն արդեն ստանձնել է: Բացի այդ, նրանք տեսաուղերձ են հրապարակել, որում հայտարարում են, որ ահաբեկչությունը շարունակություն է ունենալու:

Նմանատիպ նյութեր