211652_close_icon
views-count2698 դիտում article-date 13:44 01-02-2019

Անտոնիո Կոնտեն պարզաբանել է, թե ինչու է մերժել «Ռեալի» առաջարկը

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, թե ինչու է 2018թ. հոկտեմբերին մերժել գլխավորել «Ռեալը»: «Այդ պահին «Ռեալը» կարտոֆիլի պես տաք էր: Ես համարեցի, որ ավելի լավ է հրաժարվեմ: Համագործակցության շանսեր կային, սակայն ես չեմ ցանկանում սկսել մրցաշրջանի կեսից, գերադասում եմ աշխատանքս սկսել մրցաշրջանի սկզբից: Ինչ վերաբերում է ապագային, ապա մինչև ամառ դուք ինձ հաստատ ոչ մի տեղ չեք տեսնի: Մարդիկ շատ են խոսում, որ կարող է «Ինտեր» գամ, սակայն դա ընդամենը շահարկումներ են: Առայժմ ես ոչ մի առաջարկ չունեմ: Ես շատ հանգիստ եմ որոշելու իմ հետագա անելիքները», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր