Ալեգրին մերժել է «Ռեալի» առաջարկը և կերկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մերժել է «Ռեալի» առաջարկը:
Մադրիդյան ակումբը 48-ամյա մասնագետին առաջարկ էր արել մեկ ամիս առաջ, բայց մերժում էր ստացել:
Իտալացին մոտ ժամանակներս տուրինցիների հետ կերկարաձգի պայմանագիրը մինչև 2018 թվականը: Նոր պայմանագրով Ալեգրին կվաստակի տարեկան 5 մլն եվրո` գումարած պարգևավճարները:
Սրանով Ալեգրին կդառնա Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը: