Ամերիկացին վիճակախաղով 1 մլն դոլար Է շահել իր ծննդյան օրը
ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչ Դեւոն Բրաունը 1 մլն դոլար է շահել ակնթարթային վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Tass-ը, հունվարի 31-ին հայտնել է UPI գործակալությունը:
Բրաունը պատմել է, որ իր ծննդյան օրվա առթիվ երեկույթից առաջ մտել է ավտոլցակայան, որտեղ գնել է շահած տոմսը:
«Ես հարյուր անգամ նայել եմ տոմսին, բայց մինչ այժմ էլ կարծում եմ, որ դա երազ է»,-ասել է Դևոնը:
Ամերիկացին ասել է, որ ինքը ողջ գիշերը չի քնել, նախքան իր հոր ու հորեղբոր տղայի հետ իր շահումի հետևից կուղևորվեր այն ընկերության կենտրոնակայանը, որը կազմակերպել էր վիճակախաղը: