Ամերիկացին լոտոյով միաժամանակ 1 000 և 10 մլն դոլար է շահել
ԱՄՆ Մոդեստո քաղաքի բնակիչ Ռոդնի Միդոուզը գնելով California Lottery-ի մի քանի տոմսեր` միաժամանակ շահել է 1 000 և 10 մլն դոլար:
Ամերիկացուն բախտը ժպտացել է և առաջին իսկ տոմսը շահել է 1 000 դոլար, այնուհետև վաճառողի խորհրդով նա ձեռք էր բերել ևս 3 տոմս, որոնցից մեկը նույնպես շահել է, այս անգամ` 10 մլն դոլար: