94156 դիտում
11:52 01-02-2019
Առեղծվածային դեպք Երևանում. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հայկ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։
Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Հասմիկ Բաբայանն էր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
94675 դիտում
14:49 01-09-2018
Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին