211652_close_icon
views-count43114 դիտում article-date 13:32 02-10-2016

Առեղծվածային դեպք Գյումրիում. «Գյումրեցու ոգի» կուսակցության շտաբում, որը տեղակայված է չգործող «Անժելիկա» նախկին տոնավաճառի տարածքում, հայտնաբերվել է տնօրենի դին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ 9 հասցեում տղամարդու դի կա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ նշված հասցե են ժամանել հրշեջ-փրկարարները: Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և նույն մարզի քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը: ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը նախկին «Անժելիկա» տոնավաճառն է, որը այս պահին չի գործում, իսկ մահացածը տոնավաճառի սեփականատեր, 67-ամյա Ալբերտ Սերյոժայի Չոփուրյանն էր: Նրա դին հայտնաբերվել է նկուղային հարկից դեպի առաջին հարկ տանող ինքնաշեն վերելակի ճաղերի և պատի արանքում: Նշված շենքում գործում է նաև «Գյումրեցու ոգի» կուսակցության շտաբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր