211652_close_icon
views-count10760 դիտում article-date 23:33 31-01-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Pajero-ն և Volkswagen-ը. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07: 45-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում գործող «Ինեսսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Արշակ Ղուկասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 XZ 964 համարանիշի և 45-ամյա Ադիս Աբրահամյանի վարած Mitsubishi Pajero մակինիշի 20 ՏՍ 636 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, 16-ամյա Ն.Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր