211652_close_icon
views-count2132 դիտում article-date 23:24 31-01-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի աշխատանքային այցը Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:

Երևանն ու Իլ դը Ֆրանսը կընդլայնեն միջմշակութային կապերն ու կմշակեն համագործակցության նոր ծրագրեր: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի Կովկասի և Ամերիկայի հետ համագործակցության հարցերով պատասխանատու Սամիա Գեռաիան: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ծագրիսը: Երաժշտությունից մինչև կերպարվեստ և կինո: Ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել ստեղծագործական ուղին նոր-նոր կերտող հայ արվեստագետների բացահայտմանը և հնարավորություն ընձեռել առաջին քայլը կատարելու Փարիզում: Նախաձեռնության մանրամասները կհստակեցվեն ծրագրի մշակումից հետո: Անմիջական զրույցում կողմերը պայմանավորվել են նաև մշակութային համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման մասին: Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև մշակութային համագործակցության խթանումը՝ Գոշ Սարգսյանը խոսել է նաև համատեղ ծրագրերում երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները ներգրավելու մասին:

Նմանատիպ նյութեր