Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է նախագահի հրամանագրում։