2636 դիտում
15:27 31-01-2019
Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան
Հայաստանում չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տնտեսությունում նախկինում մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարներն այսօր չունե՞ն արտոնություններ, և դաշտը ազա՞տ է բոլորի համար:
Նախարարի խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետաքրքիր վերլուծություն է կատարել և կառավարություն է ուղարկել մեծ փաթեթ, թե իրենց դիտարկումներով ինչ հակամրցակցային երևույթներ են նկատելի:
«Վարչապետի հանձնարարությամբ շարունակում ենք քննարկել առկա խնդիրները: Արդյունքում՝ ձևակերպվելու են ոչ միայն խնդիրները, այլ նաև այն առաջարկությունները, որոնք լուծում են տալու դրանց: Մենք առարկայական կներկայացնենք, թե որ կարգավորումն ինչպես ենք նախատեսվում փոխել, որպեսզի արհեստական մենաշնորհների ձևակերպմամբ երևույթները նվազագույնի հասցվեն: Վարչապետն արդեն ընդգծել է՝ չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից»,-ասաց նա։
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
16:32 31-10-2019
Ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ կան, դա պրոբլեմ է. Փաշինյան
Այս բաժնից
706 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ